Բաժիններ՝

Սպերցյանը բացահայտել է, թե ում է երկրպագելու ՊՍԺ-«Արսենալ» խաղում

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է նախկին թիմակից Մատվեյ Սաֆոնովի՝ «ՊՍԺ»-ի կազմում ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը։

«Պատասխան խաղը տղաների հետ դիտում էինք բազայում։ Մենք ուրախ ենք նրա համար։ Երբ ֆուտբոլ ես նայում, պարզապես չես հավատում՝ դա մեր Մոտյան է։ Եզրափակչի հանդիպմանը ես երկրպագելու եմ ՊՍԺ-ին»,- հայ կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է «Матч ТВ»-ն։

Եվրագավաթային մրցաշարի գլխավոր եզրափակչի շրջանակում ՊՍԺ-ն կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ։ Վճռորոշ հանդիպումը կկայանա մայիսի 30-ին՝ Բուդապեշտում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031