Թրամփն «անընդունելի» է որակել Իրանի պատասխանը հակամարտության դադարեցման ամերիկյան առաջարկին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է հակամարտության ավարտին ուղղված ամերիկյան առաջարկին Իրանի պատասխանը։ Այս մասին նա գրել է Truth Social-ում։

«Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված «ներկայացուցիչների» պատասխանը։ Այն ինձ դուր չի գալիս։ Բացարձակապես անընդունելի է», – գրել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ արված հրապարակման մեջ Թրամփն Իրանին մեղադրել էր գրեթե 50 տարի ԱՄՆ-ի և մնացած աշխարհի հետ «խաղեր խաղալու» համար։

«Նրանք այլևս չեն ծիծաղի», – հավելել էր նա։

Թրամփի մերժումը հանգեցրել է նավթի գնի աճի՝ հաշվի առնելով մտավախությունները, որ հակամարտությունը կշարունակվի, իսկ Հորմուզի նեղուցը կմնա արգելափակված։ CNN-ը նշում է, որ Brent տեսակի նավթի գինը բարձրացել է 3,17%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 104,50 դոլարի։ Իսկ ամերիկյան WTI տեսակի նավթի գինը բարձրացել է 3,21%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 98,48 դոլարի։

Բանակցությունները վերսկսելու նպատակով օրեր առաջ ԱՄՆ-ի ներկայացրած առաջարկին Իրանը պակիստանցի միջնորդների միջոցով պատասխանել էր մայիսի 10-ին։ Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Թեհրանի պատասխանը ներառում էր պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, մասնավորապես՝ Լիբանանում, որտեղ Իսրայելը շարունակում է պայքարը «Հեզբոլլահ» շարժման դեմ։ Իրանը նաև պահանջում է փոխհատուցում պատերազմի հասցրած վնասների համար, ընդգծում է Իրանի ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Բացի այդ, Թեհրանը պահանջում է, որ ԱՄՆ-ն դադարեցնի իր ծովային շրջափակումը, երաշխավորի, որ հետագա հարձակում չի լինի, չեղարկի պատժամիջոցները և վերացնի իրանական նավթի վաճառքի արգելքը։

Ըստ Reuters-ի՝ ԱՄՆ-ն առաջարկել էր դադարեցնել մարտական գործողությունները նախքան ավելի վիճելի հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսելը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031