Մեկ երեխա է զոհվել, յոթը վիրավորվել են Օմսկի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով
Մեկ երեխա է զոհվել, ևս յոթը վնասվածքներ են ստացել Օմսկի մարզի ավտոճանապարհին դպրոցական միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով մարզի դատախազությանը։
Վթարը տեղի է ունեցել Տյումեն-Օմսկ մայրուղու 519-րդ կիլոմետրին՝ Օմսկի մարզի Տյուկալինսկ և Մալինովկա բնակավայրերի միջև։ Երեխաները «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսով վերադառնում էին Տյուկալինսկ քաղաքից, ուր կինոդիտման էին գնացել։
«ՃՏՊ-ի հետևանքով մեկ երեխա տեղում մահացել է, յոթ երեխա տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի պահին ավտոբուսի սրահում եղել է ութ երեխա»,-հայտնել են գործակալությանը։
Օմսկի մարզպետ Վիտալի Խոցենկոն հստակեցրել է, որ վթարից տուժածներին անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն է ցուցաբերվում։



