Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար
ԱՄՆ-ն ընդունում է, որ Իրանի միջուկային ծրագիրը չի լուծվի բանակցությունների միջոցով, CBS News-ին ասել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։
Նա ասել է, որ Վաշինգտոնը հասել է իր ռազմական նպատակներին, սակայն Իրանի միջուկային ծրագրի դադարեցումը դեռ պետք է իրականացվի։ Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար։



