Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը

Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

Երեկ և այսօր որպես դիվանագիտական մեծ ձեռքբերում ներկայացված սահմանազատման և սահմանագծման այսպես կոչված գործընթացը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական վերջնագրի անվերապահ կատարում։Չնայած իշխանությունների կողմից թմբկահարվող անհոդաբաշխ արձանագրումներին, արդեն կասկածից վեր է, որայս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։

Վարչախմբի ղեկավարն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ գործընթացի շրջանակներում ստեղծվում է ոչ թե նոր սահման, այլ վերականգնվում է գոյություն ունեցող սահմանը՝ համաձայն Ալմա Աթայի հռչակագրի։ Եվս մեկ անգամ հարկ ենք համարում նշել, որ վերջինս չի կարող հիմք հանդիսանալ սահմանազատման և սահմանագծման համար, քանի որ չի պարունակում որևէ քարտեզային նկարագիր։ Փոխարենը, օրվա իշխանությունները համառորեն շարունակում են անտեսել միակ իրավական հիմք ունեցող երկու գործընթացները.

• Առաջինը՝ 1928-1929 թթ. Հայաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների Գերագույն խորհուրդների որոշումներով վավերացված քարտեզն է,

Կարդացեք նաև

• Երկրորդը՝ 1983-1988 թթ.ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի երեք որոշումների հիման վրա երկու խորհրդային հանրապետությունների միջևձևավորված հանձնաժողովների կատարած աշխատանքների և վերջնական ճշգրտումներիավարտին ստորագրված 182 արձանագրությունները՝ մանրամասն նկարագրերով։ Դրա արդյունքում փաստացի սահմանագծվել է հայ-ադրբեջանական 975 կմ երկայնքով ողջ սահմանը (ներառյալ Նախիջևանը)։ Արձանագրությունների բնօրինակն ի պահ է հանձնվել ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի գեոդեզիայիև քարտեզագրության ինստիտուտին և մեկական օրինակ ուղարկվել է Հայաստանի և Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհուրդներին։ Արձանագրությունների հիման վրա ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի հսկողությամբ 1988 թ. հրատարկվել է պաշտոնական քարտեզ, ինչը բաց ու հասանելի էր բոլորին։

Այս ապօրինի գործընթացի արդյունքում Հայաստանն ունենում է 230 հեկտարի չափով տարածքային կորուստ, իսկ եթե դրան գումարվում են ներկայումս Ադրբեջանի փաստացի վերահսկողության տակ գտնվողԲերքաբերի ջրամբարնու հարակից տարածքներն, ապա միայն այս հատվածում մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեկտար տարածք։

Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը և ահազանգում է, որ նման կործանարար գործընթացի շարունակության պարագայում Հայաստանի Հանրապետությունը կրելու է կենսական և ռազմավարական նշանակության նոր կորուստներ։ Այս ապազգային գործելաոճի ողջպատասխանատվությունն ընկնում է ներկայիս վարչախմբի՝ այդ թվում հանձնաժողովի հայկական կողմի վրա։

16 մայիսի, 2024 թ.

ք. Երևան

Տեսանյութեր

Լրահոս