Իրանը Պակիստանին է փոխանցել հակամարտության ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկի պատասխանը

 Իրանը Պակիստանին է փոխանցել հակամարտության ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկի պատասխանը: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:

Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Սպիտակ տանը կարծում են, թե ԱՄՆ-ն և Իրանը կարող են շուտով հակամարտության ավարտի մասին 14 կետից բաղկացած հուշագիր ստորագրել, որը մեկնարկ կտա պետությունների միջև բանակցությունների փուլին:
«Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը հակամարտության ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկի վերջնական տեքստին այսօր փոխանցվել է պակիստանցի միջնորդին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ագրեսիայի զոհ էր դարձել ավելի քան 3 հազար մարդ։ Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարեցին կրակի երկշաբաթյա դադարեցման մասին։ Դրանից հետո Իսլամաբադում անցկացված բանակցություններն ավարտվեցին անարդյունք, ընդ որում՝ մարտական գործողությունների վերսկսման մասին չէր հաղորդվում, սակայն ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։
Շրջափակման մեկնարկի պատճառով Իրանի զինված ուժերը վերականգնել են Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության ռազմական ռեժիմը։
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանին կբավարարի միայն Վաշինգտոնի հետ արդար և համապարփակ գործարքը: Նախարարությունից հայտնել են նաև, որ Վաշինգտոնի խաղաղության առաջարկը բաղկացած է 14 կետից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031