ՀՀ-ն ԵՄ անդամակցություն չի ցանկանում. Դա շատ լավ գիտեն թե՛ Մոսկվայում, թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում, և թե՛ Երևանում. Սուրեն Սարգսյան
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայաստանը Եվրոպական Միության անդամակցություն չի ցանկանում։
Դա շատ լավ գիտեն թե՛ Մոսկվայում, թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում, և թե՛ Երևանում։
Ավելին՝ դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում։
Եթե Հայաստանը նման մտադրություն ունենար, պատմական հնարավորություն ուներ ընդամենը մեկ շաբաթ առաջ այդ մասին հայտարարելու և տեղում Եվրոպական Միության աջակցությունը հայցելու համար։
Սակայն, քանի որ դա տեղի չունեցավ, կարելի է ենթադրել, որ այս փուլում թեմայի շուրջ շահարկումները հիմնականում ունեն պոպուլիստական և նախընտրական բնույթ»։



