Բաժիններ՝

Մսով, սնկով ու թթու կաղամբով կոտլետներ

Բաղադրիչները՝

  • 450 գ մսի ֆարշ (խոզի, տավարի միս)
  • 200 գ շամպինյոն
  • 150 գ թթու կաղամբ
  • 1 հատ միջին չափի գլուխ սոխ
  • 1 խոշոր պճեղ սխտոր
  • 100 գ սպիտակ հաց
  • 1 ճ.գ. թթվասեր (20 տոկոս յուղայնությամբ)
  • 1 հատ ձու
  • 120 մլ կաթ
  • 0,5 թ.գ. աղ
  • 80 գ մանրացրած չորահաց
  • 5 ճ.գ. արևածաղկի ձեթ՝ տապակելու համար
  • աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Շամպինյոնները լվացեք, մաքրեք, խոշոր կտրատեք կամ քառատեք:

Մաքրեք սոխը, միջին չափի կտրատեք:

Կարդացեք նաև

Թավայի մեջ 2 ճ.գ. ձեթ լցրեք, դրեք կրակին: Ավելացրեք սոխն ու սունկը: Հաճախակի խառնելով՝ ուժեղ կրակի վրա 5-7 րոպե տապակեք:

Տապակած սոխն ու սունկը լցրեք պնակի մեջ, թողեք հովանա:

Սպիտակ հացը մեծ կտորների բաժանեք, վրան լցրեք կաթն ու 5 րոպե թողեք:

Թթու կաղամբը լավ քամեք:

Պնակի մեջ տեղադրեք մսի խճողակը, ավելացրեք մաքրած ու ճզմած սխտորը:

Տապակած սունկն ու սոխը, թթու կաղամբն ու կաթի մեջ թրջած հացն աղացեք, ավելացրեք մսի խճողակին:

Խճողակին ավելացրեք նաև ձուն, թթվասերը, աղացած սև պղպեղն ու աղը:

Կոտլետի խճողակը լավ խառնեք:

Պնակի մեջ լցրեք մանրացրած չորահացը: Ձեռքերը մտցրեք ջրի մեջ, խճողակից շրջանաձև կոտլետներ պատրաստեք, թաթախեք չորահացի մեջ:

Թավայի մեջ 2-3 ճ.գ. ձեթ լցրեք ու տաքացրեք: Կոտլետները շարեք տաքացած թավայի մեջ:

Կոտլետները ուժեղ կրակի վրա յուրաքանչյուր կողմից 4-5 րոպե տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Նույն ձևով տապակեք մնացած կոտլետները՝ անհրաժեշտության դեպքում ձեթ ավելացնելով:

Զուգահեռաբար միացրեք ջեռոցը՝ 180 աստիճան ցելսիուս տաքությամբ: Թավայի մեջ տապակած կոտլետները տեղադրեք տապակի մեջ ու 10-15 րոպեով տեղադրեք ջեռոցում:

Կոտլետները մատուցեք տաք վիճակում:

Տեսանյութեր

Լրահոս