
Ձուն լոլիկի մեջ՝ ֆրանսիական ձևով

Բաղադրիչները՝
- 4 հատ լոլիկ
- 4 հատ ձու
- 4 գ կարագ
- աղ
- աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
4 հատ լավ հասած, բայց ձիգ լոլիկների գլխամասը կտրեք: Լոլիկների վրա եռացրած ջուր լցրեք, թողեք 2-3 րոպե:
2-3 րոպե հետո կեղևը հեշտությամբ կհեռացնեք: Լոլիկները փորեք, պտղամիսը հանեք:
Լոլիկները ներսից աղ ու պղպեղ արեք ու յուրաքանչյուրի մեջ 1-ական գրամ կարագ դրեք:
Յուրաքանչյուր լոլիկի մեջ մեկական ձու ջարդեք, ըստ ճաշակի՝ համեմեք աղ ու պղպեղով:
Լոլիկները տեղադրեք տապակի մեջ ու տեղավորեք նախապես տաքացրած ջեռոցում:
Ջեռոցի ջերմաստիճանը հասցրեք 200 աստիճան ցելսիուսի և պատրաստեք լոլիկները մոտ 12 րոպե:
Պատրաստի լոլիկները զուշորեն տեղադրեք սկուտեղի մեջ ու տաք վիճակում մատուցեք: