Բաժիններ՝

Կարտոֆիլով աղցան գերմանական ձևով

Բաղադրիչները

  • 3-4 հատ կարտոֆիլ
  • 200-250 գ ապխտած երշիկ
  • 3 հատ թթու վարունգ
  • 1/2 հատ գլուխ սոխ
  • 1/2 հատ թարմ կծու պղպեղ
  • 1/2 կապ թարմ սամիթ
  • 2 պճեղ սխտոր
  • 2-3 ճ.գ. արևածաղկի ձեթ
  • 1 ճ.գ. քացախ
  • 1/2 բաժակ ջուր
  • աղ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը կեղևով եփեք, հովացրեք, մաքրեք ու խորանարդաձև կտրատեք:

Սոխը կիսաօղակաձև կտրատեք, 10 րոպեով մարինացրեք ջրի ու քացախի խառնուրդի մեջ:

Կարդացեք նաև

Երշիկը մաքրեք, օղակների կամ խորանարդների ձևով կտրատեք:

Կծու պղպեղը բարակ տաշեղների ձևով կտրատեք:

Թթու վարունգը կիսաօղակաձև կտրատեք:

Պնակի մեջ խառնեք կտրտած բոլոր բաղադրիչները, ավելացրեք ճզմած սխտորն ու կտրտած սամիթը:

Ավելացրեք ջրից հանած, մարինացված սոխը:

Աղ արեք, ավելացրեք արևածաղկի ձեթը: Խառնեք ու մատուցեք:

Տեսանյութեր

Լրահոս