
Կոտլետներ՝ կատալոնական ձևով

Բաղադրիչները ՝
- 600 գ խոզի փափկամիս
Մարինադի համար
- 2-3 պճեղ սխտոր
- 0,5 թ.գ. մանրացրած դափնետերև
- 1 թ.գ. մանրացրած ուրց
- 1 հատ կարմիր կծու պղպեղ
- 150 մլ ձիթապտղի ձեթ
- 1 թ.գ. աղ
- 0,5 թ.գ. աղացած սև պղպեղ
- մի քանի ճյուղ մաղադանոս
Պատրաստման եղանակը
Սխտորը մանր կտրատեք կամ ճզմեք: Մաղադանոսը մանր կտրատեք: Կարմիր կծու պղպեղը մաքրեք սերմերից, մանր կտրատեք:
Խառնեք մարինադի բոլոր բաղադրիչները:
Խոզի փափկամիսը 8 մասի բաժանեք (1 սմ հաստությունից ոչ պակաս):
Մսի վրա քսեք մարինադի կեսը, մսերը տեղադրեք կոնտեյների մեջ ու 24 ժամով թողեք սառնարանում:
Կոտլետները տեղադրեք տապակի մեջ, վրան լցրեք մնացած մարինադը: Տապակը 30 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
Կոտլետների հետ կարող եք եփած կարտոֆիլ մատուցել: