«Այս փաստաթղթում ամենահետաքրքիրն այն չէ, որ բրիտանացիները մանրամասն գիտեն Դրաստամատ Կանայանի և իր խմբի գործողությունների մասին, այլ այն է, որ…». Էդուարդ Աբրահամյան
Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բրիտանական արտաքին հետախուզության արխիվը բազմաթիվ գաղտնիքներ է պատրաստ բացել նախանձախնդիր հետազոտողների համար։
Այս փաստաթղթում ամենահետաքրքիրն այն չէ, որ բրիտանացիները մանրամասն գիտեն Դրաստամատ Կանայանի և իր խմբի գործողությունների ու գերմանացիների հետ բանակցությունների ու պայմանավորվածությունների մասին։
Ամենահետաքրքիրն այն է, որ այս «ագենտ 548-ը» մի մարդ է, որը Դրոյին պետք է որ շատ մոտ ու մտերիմ լիներ՝ իմանալու համար ողջ մանրամասները։ Քանի որ այս խորհրդավոր անձնավորությունը շարունակում է հետևողականորեն տալ տեղեկություն մինչև 1945-ի փետրվարը՝ ենթադրում եմ, որ ամենայն հավանականությամբ Դրոն ի սկզբաներ իմացել է 548-ի գոյության մասին, կամ, ավելի հետաքրքիր՝ միասին են որոշել տանել այս օպերատիվ խաղը, որը տևել է տարիներ։
Հաշվի առնելով հինգ տարվա մեջ խորհրդավոր այս ագենտ 548-ի կոնկրետ որոշ ամիսներին անհետանալն ու անգլիական կողմի հետ կրկին կապի դուրս գալու ալգորիթմը, ես կարծես թե կռահում եմ, թե ով է այդ ագենտ 548-ը։
Հավանաբար, դա այն գործիչն է՝ Դրոյի հավատարիմ զինակիցներից, որը կարողացել է մտնել ու դուրս գալ խորհրդային զորքերի կողմից պաշարված Բուդապեշտ 1945-ի հունվարին՝ կատարելով դրված առաջադրանքն ու ինչի համար էլ գերմանացիների կողմից արժանացել է հերթական պարգևի։
ԲԱՅՑ, դեռ պետք են ուղիղ ապացույցներ՝ նույնականացնելու իմ ենթադրած գործչին այս խորհրդավոր, ու ասեմ ձեզ, շատ ճարպիկ անգլիացիների հետ համագործաքցող «ագենտ 548-ի» հետ։
Hobby time»:


