Բաժիններ՝

Մսով ու կաղամբով կարկանդակ

Բաղադրիչները՝

  • 600 գ թթու դրած կաղամբ
  • 2 հատ ձու
  • 300 գ մսի խճողակ (տավարի ու խոզի մսի խառնուրդ)
  • 1 գլուխ սոխ
  • 150 մլ թթվասեր (20 տոկոս յուղայնությամբ)
  • 30 գ մանրացրած չորահաց
  • 15 գ կարագ
  • 30 գ բուսական յուղ
  • աղ
  • համեմունքներ՝ ըստ ճաշակի (միսը համեմելու համար)

Պատրաստման եղանակը

Սոխը խորանարդաձև կտրատեք, բուսական յուղի մեջ տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:

Սոխին ավելացրեք մսի խճողակը, տապակեք, աղ արեք, համեմեք:

Կարդացեք նաև

Թավան կափարիչով ծածկեք, թույլ կրակի վրա 15 րոպե շոգեխաշեք միսը:

Ձվերը աղի ու պղպեղի հետ հարեք:

Հարած ձվին ավելացրեք չորահացի 2/3 մասը: Լավ խառնեք:

Ձվի խառնուրդը լցրեք թթու դրած կաղամբի վրա, խառնեք:

Տապակի հատակն ու պատերը պատեք կարագով, վրան լցրեք մնացած չորահացը:

Թթու կաղամբի կեսը լցրեք տապակի մեջ: Կաղամբի վրա լցրեք տապակած մսի խճողակը, խճողակի վրա՝ կաղամբի մյուս կեսը:

Կաղամբի մակերեսին թթվասեր քսեք:

Տապակը 40-45 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:

Մատուցեք տաք վիճակում:

Տեսանյութեր

Լրահոս