
Դդմիկով ձվածեղ բանկայի մեջ

Բաղադրիչները՝
- 2 հատ ձու
- 20 գ դդմիկ
- 50 մլ կաթ
- 10 գ կարագ
- աղ
- աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Ձվերը ջարդեք խորը պնակի մեջ, վրան լցրեք կաթն ու հարեք մինչև մակերեսին պղպջակների հայտնվելը:
Դդմիկը խոշոր քերիչով անցկացրեք, ավելացրեք կաթնաձվային խառնուրդին:
Ըստ ճաշակի՝ համեմեք աղ ու պղպեղով:
Փոքր չափի բանկան ներսից պատեք կարագով:
Բանկայի մեջ լցրեք կաթնաձվային խառնուրդը:
Վերցրեք կաթսան, մեջը կտորից անձեռոցիկ փռեք, վրան դրեք բանկան: Կաթսայի մեջ տաք ջուր լցրեք այնքան մինչև ջրի մակարդակը բանկայի զանգվածից մի փոքր բարձր լինի:
Կաթսան դրեք կրակին, ջուրը եռացրեք, ապա կրակը թուլացրեք, կաթսան կափարիչով ծածկեք ու 20-25 րոպե եփեք մինչև ձվածեղի պատրաստ լինելը:
Պատրաստի ձվածեղը հենց իր բանկայով անմիջապես մատուցեք: