Իսրայելցիների մեծամասնությունը դեմ է հաջորդ ընտրություններին Նեթանյահուի մասնակցությանը. hարցում
Իսրայելի 12-րդ հեռուստաալիքի նոր հարցման համաձայն՝ Իսրայելի քաղաքացիների մեծամասնությունը կարծում է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է հեռանա քաղաքականությունից և չմասնակցի հաջորդ խորհրդարանական ընտրություններին։
Հետազոտությունը ցույց է տվել, որ հարցվածների 59%-ը դեմ է Նեթանյահուի՝ կառավարության ղեկավարի պաշտոնում կրկին առաջադրվելուն։ Միայն 33%-ն է կարծում, որ նա պետք է կրկին առաջադրվի, ևս 8%-ը դժվարացել է պատասխանել։
Հարցմամբ պարզվել են նաև ընտրողների նախապատվությունները «Լիկուդ» կուսակցության առաջնորդի դերում Նեթանյահուի հավանական հետնորդի վերաբերյալ։ Ամենամեծ աջակցությունն է ստացել էկոնոմիկայի նախարար Նիր Բարկատը (18%)։
Նրան հաջորդում են արդարադատության նախարար Յարիվ Լևինը՝ 9%, պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ 7% և Քնեսեթի խոսնակ Ամիր Օհանան՝ 6% ցուցանիշներով։
Հեռուստաալիքը չի հայտնել ընտրանքի ծավալը և հետազոտության վիճակագրական սխալանքի չափը, ինչը դժվարացնում է արդյունքների ճշգրտության գնահատումը։
Այնուամենայնիվ, սա արդեն հունիսին հրապարակված երկրորդ հարցումն է, որը ցույց է տալիս, որ իսրայելցիների մեծամասնությունը չի ցանկանում Նեթանյահուին որպես թեկնածու տեսնել հաջորդ ընտրություններում։

