Բանանով ու պանրով տոստեր՝ ֆրանսիական ձևով
Բաղադրիչները՝
- 6-8 կտոր տոստի համար նախատեսված սպիտակ հաց
- 1 հատ բանան
- 50-60 գ պինդ պանիր
- 1-2 թ.գ. մեղր կամ շաքարավազ
- 4-5 հատ ձու
- 5-6 ճ.գ. կաթ
- 50-60 գ բուսական յուղ կամ կարագ
- 25 գ շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
Տոստերի ծայրերը (կեղևային մասը) կտրատեք հեռացրեք:
Ձուն ու կաթը խառնեք իրար:
Պանիրը քերիչով անցկացրեք:
Բանանը պատառաքաղով տրորեք:
Իրար հետ խառնեք պանիրը, բանանն ու մեղրը:
Տոստի հացի կենտրոնում լցրեք բանանապանրային խառնուրդից՝ 1,5-2 թ.գ. (կախված հացի չափսից): Տոստի մյուս կտորով ծածկեք:
Տոստերը թաթախեք կաթի ու ձվի խառնուրդի մեջ:
Թավայի մեջ տեղադրեք կարագը, թավան դրեք կրակին: Կարագը լավ տաքանալուց հետո կրակը թուլացրեք. տապակելիս պանիրը պետք է հասցնի հալչել:
Տոստերը ձվի խառնուրդի մեջ թաթախելուց անմիջապես հետո տեղադրեք տաքացած թավայի մեջ ու երկու կողմից տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը՝ ամեն կողմից մոտ 3-4 րոպե:
Պատրաստի տոստերը տեղադրեք ափսեի մեջ, մի փոքր սեղմեք ու վրան շաքարի փոշի ցանեք:
Մատուցեք: