Մեծ Բրիտանիայում գնացքներ են բախվել, ավելի քան 85 մարդ է տուժել
Մեծ Բրիտանիայի Բեդֆորդ քաղաքի մոտակայքում գնացքներ են բախվել, ինչի հետևանքով 89 մարդ Է տուժել։ Տեղեկությունը հայտնում է «The Guardian»-ը:
«Բախման որևէ նշան չկար` ո՛չ անիվների ճռռոց, ո՛չ ազդանշան։ Ու հանկարծ հարված եղավ։ Մտածեցի` ռումբ է։ Հետո թանձր ծուխ տարածվեց, գետնին արյունոտ դեմքերով մարդիկ էին»,– պատմել է ուղևորներից մեկը։
Ըստ ոստիկանության տվյալների` տուժածներից 11-ի վիճակը ծանր է, գնացքներից մեկի մեքենավարը մահացել է:

