Ֆրանսիական նրբաբլիթներ՝ «Կրեպ Սյուզետ»
Բաղադրիչները
Նրբաբլիթների համար
- 150 գ ալյուր
- 500 մլ կաթ
- 2 հատ ձու
- 3 ճ.գ. հալեցրած կարագ
- 1 պտղունց աղ
Սոուսի համար
- 2 հատ նարինջ
- 50 գ կարագ
- 4 ճ.գ. շաքարավազ
- 4 ճ.գ. լիկյոր կամ կոնյակ
Պատրաստման եղանակը
Ձվերը մի պտղունց աղի հետ հարեք: Խառնելով աստիճանաբար ավելացրեք ալյուրն ու կաթը: Ավելացրեք նաև հալած կարագը, խառնեք: Բավական ջրիկ խմոր է ստացվելու: 30 րոպեով պահեք սառը տեղում:
Թավան մեկ անգամ պատեք կարագով ու պատրաստեք նրբաբլիթները: Դրանք պետք է բարակ ստացվեն:
Նրբաբլիթները եռանկյունաձև ծալեք:
Պատրաստեք նարնջի սոուսը: Նարինջներից մեկի կեղևը քերեք: Երկու նարինջներից էլ հյութը քամեք:
Թավայի մեջ հալեցրեք կարագը, ավելացրեք նարնջի հյութն ու քերած կեղևը, շաքարավազը: Մոտ 15 րոպե շոգեխաշեք:
Նարնջի սոուսի կեսը լցրեք նրբաբլիթների վրա, թողեք ներծծվեն սոուսով:
Սոուսի մնացած մասի մեջ լցրեք լիկյորը կամ կոնյակը, նրբաբլիթները մի փոքր շոգեխաշեք կոնյակով սոուսի մեջ:
Նրբաբլիթները հանեք թավայից, տեղադրեք մեծ ափսեի մեջ ու մատուցեք: