Կիտրոնի սուֆլե՝ ջեռոցի մեջ
Բաղադրիչները՝
- 150 մլ կաթ
- 50 գ կարագ
- 3 հատ ձու
- 80 գ շաքարավազ
- 40 գ ալյուր
- 1-2 հատ կիտրոն
- մի քանի տերև անանուխ՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
Կարագը հալեցրեք:
Մանր քերիչի օգնությամբ կիտրոնի վրայից քերեք կեղևը: Կիտրոնները կիսեք, կորիզները հեռացրեք, դրանցից 60 մլ հյութ քամեք:
Խորը պնակի մեջ լցրեք կիտրոնի հյութն ու քերած կեղևը, հալեցրած կարագն ու շաքարավազի կեսը: Խառնեք:
Ավելացրեք մաղած ալյուրը, կրկին խառնեք: Ջեռոցը տաքացրեք մինչև 180 աստիճան ցելսիուս:
Ձվի դեղնուցները սպիտակուցներից առանձնացրեք:
Դեղնուցները խառնեք կաթին ու հարիչով խառնեք:
Դեղնուցի ու կաթի խառնուրդը խառնեք կիտրոնի խառնուրդի հետ: Լավ խառնեք:
Ձվի սպիտակուցները միքսերով հարեք մինչև փրփրելը՝ 3-4 րոպե: Ավելացրեք մնացած շաքարավազն ու էլի 3-4 րոպե հարեք:
1 ճաշի գդալ հարած սպիտակուց ավելացրեք խմորին, հարիչով խառնեք:
Մնացած սպիտակուցն էլ նույն ձևով ավելացրեք խմորին ու խառնեք այնպես, որ օդի պղպղջակներ չպայթեն:
Փոքր ֆորմաները ներսից պատեք կարագով ու տեղադրեք խորը տապակի մեջ:
Ստացված զանգվածը 2/3-ով լցրեք ֆորմաների մեջ: Տապակի մեջ տաք ջուր լցրեք մինչև ֆորմաների կեսը:
Տապակը 15-20 րոպեով տեղադրեք ջեռոցում: Այն պետք է խտանա ու բաց շագանակագույն երանգ ստանա:
Ջեռոցից հանելուց հետո 10-15 րոպե թողեք հովանա:
Մատուցելիս զարդարեք անանուխի տերևով: