MLS-ի հերթական տուրում «Ռեալ Սոլթ Լեյք»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Լոս Անջելես Գելեքսի-ի» հետ` պարտությունից խուսափելով մրցավարի ավելացրած ժամանակում:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA եւ WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիի ու ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի թիմերը պաշտոնապես հաստատել են մենամարտի անցկացման օրը:
Լոնդոնի «Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարել է Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի գործող պայմանագիրը ևս 2 տարով երկարաձգելու մասին: Նոր համաձայնագիրը կգործի մինչեւ 2020 թվականը:
Պարզվում է, որ Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի վնասվածքը շատ ավելի լուրջ է, քան պարզ էր դարձել Արգենտինայում անցկացված բուժզննումների արդյունքում:
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց չի թողել առիթը հերթական անգամ գովաբանելու թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին:
Հանրահայտ Sky Sports պարբերականն անտարբեր չի մնացել Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանի կատարած կրկնակի սեյվի նկատմամբ:
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակման առաջատարներ Քրիշտիանու Ռոնալդուն և Քարիմ Բենզեման ապաքինվել են վնասվածքներից և մարզում են անցկացրել ընդհանուր խմբի հետ: Այս մասին հայտնում է արքայական ակումբի պաշտոնական կայքը:
Մադրիդի «Ռեալը» մտադիր է առաջիկայում փոխել տեխնիկական հովանավորին: Ըստ «Ok Diario» կայքի՝ արքայական ակումբը որոշել է Nike-ի հետ պայմանագիր կնքել տարեկան 120 մլն եվրո եկամուտով:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Քոչվորների համաշխարհային խաղերին Հայաստանի մասնակցության մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին:
ԱԱ-2018-ի ընտրական փուլում Բրազիլիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Կոլումբիայի ընտրանուն: Հանդիպման 74-րդ րոպեին հաղթական գոլը խփել է Նեյմարը:
Տեղի են ունեցել «Սաբադել 2016» մրցաշարի 5-րդ տուրի հանդիպումները, որում Կարեն Մովսիսյանը սև խաղաքարերով մրցում էր առաջատար Մարկ Նարցիզո Դուբլանի հետ: Պարտիայում Մովսիսյանը կարողացել է առավելության հասնել և սկսել է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության եվրոպական գոտում տեղի ունեցան ընտրական մրցաշարի առաջին տուրի մի շարք հանդիպումներ: A խմբում ընդգրկված Եվրոպայի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալվելիս չի կարողացել կոտրել Բելառուսի ընտրանու դիմադրությունը, և խաղն ավարտվել է 0-0 հաշվով:
«Շատ դժվար է այնտեղ մարզվելը: Երևի բոլորդ էլ տեսել եք, թե այնտեղ ինչ վիճակ է։ Լավ կլինի, որ լավ պայմաններ լինեն։ Որ լավ պայմաններ լինեն, այնտեղից մեկ օլիմպիական չեմպիոն չի լինի, այլ շատ կլինեն։ Ասում են, որ մարզադպրոցը պետք է վերանորոգեն Գյումրու ինքնակառավարման մարմինները, բայց ես միայն Գյումրին չեմ ներկայացնում, ես ներկայացնում եմ ամբողջ Հայաստանը, և հնարավոր է, որ Սպորտի նախարարությունը, ՀԱՕԿ-ը զբաղվեն այդ հարցով»,- ընդգծեց Արթուր Ալեքսանյանը:
Պայքարելու ենք, որպեսզի ոսկե մեդալը վերադարձնենք Հայաստան։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց Միհրան Հարությունյանի մարզիչ Սամվել Գևորգյանը։ «Տեսաք՝ ինչպիսի անբարո կերպով խլեցին մեր ոսկե մեդալը։ Այս օլիմպիական խաղերին Միհրանն ընդհանրապես ոչ մի խախտում չի արել, ոչ մի տեղ չի թողել, որ գոնե մեր մարզիչներով իրեն ասենք՝ եթե այս պահն այսպես անեիր, կարող է՝ այսպես լիներ։ […]
«Երբ օդանավակայանում տեսա Ռոբերտ Աբաջյանի հորը, հուզվեցի»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ Նա նշեց, որ օդանավակայանում պահը հարմար չէր Ռ. Աբաջյանի հոր հետ զրուցելու համար, բայց առաջիկայում ուզում է անպայման հանդիպել նրան։
Մոսկվայում սեպտեմբերի 25-ին կմեկնարկի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարը, որն արդեն անցկացվում է 10-րդ անգամ: Հուշամրցաշարին կմասնակցի նաև Լևոն Արոնյանը:
Սպիտակամորթ մոր ու սեւամորթ հոր զավակ հանդիսացող Քափերնիքը հայտարարում է, թե ինքը որոշել է չկանգնել ԱՄՆ-ի պետական օրհներգի հնչյունների ներքո, բողոքելու համար ռասայական անարդարությունների եւ ոստիկանության կողմից սեւամորթ ամերիկացիների նկատմամբ կիրառվող բիրտ ուժի դեմ։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիասթափված է, որ բաց է թողել Դանիայի հավաքականի դեմ ընտրական խաղը, սակայն շնորհակալություն է հայտնում թիմակիցներին քրտնաջան աշխատանքի համար: Ֆուտբոլիստը հայտնել է, որ սկսել է վերականգնողական աշխատանքները և խոստացել է վերադառնալ ավելի ուժեղ: Այս մասին Հենրիխ Մխիթարյանը գրում է ֆեյսբուքյան իր էջում:
Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի մրցակից Լեհաստանի հավաքականի ավագ Ռոբերտ Լեւանդովսկին մեկնաբանել է Ղազախստանի հետ մարտական ոչ ոքին առաջին տուրի խաղում:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը խոսել է ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի օլիմպիական հայտնի գոտեմարտի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հրաչյա Ռոստոմյանը տեղեկացրել է, որ ՀԱՕԿ-ը արդեն միջազգային իրավաբաններ է վարձել, ովքեր աշխատում ենՄիհրան Հարությունյանի գոտեմարտի ուղղությամբ:
Հաջորդ մրցաշրջանից սկսած Իսպանիայի գավաթի ու Սուպերգավաթի խաղարկություններում հնարավոր է կիրառվեն տեսակրկնությունները:
87 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ Թուրինի «Յուվենթուսը» մրցաշրջանը կանցկացնի առանց իտալացի հարձակվողի:
Գրիզմանը նշել է, որ կգնա «ՊՍԺ», եթե այն մարզի Դիեգո Սիմեոնեն:
«Բարսելոնան» երկար բանակցություններից հետո ստորագրեց պայամանագիր Պակո Ալկասարի հետ:
Աշխարհի 2018 թ․ առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումից հետո «Պարկեն» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականյ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում հնչեց մեկ հարց։
Քիչ առաջ Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում ավարտվեց Աշխարհի 2018 թ․ առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը։ Նվազագույն հաշվով հաղթանակ տոնեցին դանիացիները, շնորհիվ Քրիստիան Էրիկսենի խփած գոլի: 72-րդ րոպեին Արսեն Բեգլարյանին հաջողվեց հետ մղել նույն Էրիկսենի կատարած 11-մետրանոց հարվածը:
Հենրիխ Մխիթարյան – «Բորուսիա» Դ – «Մանչեսթեր Յունայթեդ» – 42 մլն եվրո:
Այսօր Մոլդովայում կայացավ Մոլդովայի և Հայաստանի Մ-19 հավաքականների միջև նախատեսված առաջին ընկերական հանդիպումը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:
Չնայած Պեպը համարվում է արդի լավագույն մարզիչներից մեկը, բայց եթե հիշենք բոլոր ֆուտբոլիստներին, որոնց «խոտանել է» իսպանացին, ապա տարակուսանքից բացի ուրիշ ոչինչ չի մնա:
Մադրիդյան Marca պարբերականը հարցում է կատարել իր ընթերցողների շրջանում այն բանի կապակցությամբ, թե թիմի որ կազմն են նրանք համարում ամենաուժեղը վերջին 20 տարիների ընթացքում: