
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է

Անգլիացին շաբաթական աշխատում է 351 հազար եվրո:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին գլխավորում է ԱՊԼ-ի աշխատավարձերի վարկանիշային աղյուսակը: Ըստ The Times-ի տեղեկության, անգլիացին շաբաթական աշխատում է 351 հազար եվրո, ինչը 70 հազարով ավելի է, քան ստանում են Սերխիո Ագուերոն և Յայա Տուրեն «Մանչեսթեր Սիթիում» (280 հազար եվրո): Սեսկ Ֆաբրեգասը «Չելսիում» ստանում է 257 հազար եվրո, Ֆիլիպե Կոուտինիոն
ամենահարուստն է «Լիվերպուլում»՝ 175 հազար, իսկ մԵզութ Օզիլը՝ «Արսենալում» (163 հազար):
2016-17թթ. մրցաշրջանում Ռունին նորացրեց արդյունավետության ռեկորդը «Մանչեսթեր Յունայթեդում»՝ խփելով իր 250-րդ գոլը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը