
«Լիվերպուլը» հետաքրքրվում է «Ռեալի» պաշտպան Նաչոյով

«Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մտադիր է ամռանը ուժեղացնել պաշտպանական գիծը և մադրիդցիների 27-ամյա սանը հանդիսանում է թեկնածուներից մեկը:
«Ռեալը» Նաչոյին գնահատում է 20 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստի աշխատավարձը ամենացածրերից մեկն է Մադրիդում:
Նախորդ ամառ Նաչոն մոտ էր «Ռոմա» տեղափոխվելուն, բայց Զինեդին Զիդանը համոզեց նրան մնալ:
Այս մրցաշրջանում Նաչոն անցկացրել է 20 խաղ, խփել է 1 գնդակ և կատարել է 2 արդյունավետ փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը