
«Արսենալը»՝ որպես Վենգերին փոխարինող, կարող է հրավիրել Տուխելին, Ալեգրիին, Ժարդիմին և Շմիդտին

«Արսենալը» փնտրում է թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի փոխարինողին, հաղորդում է Daily Mirror-ը: Պարբերականը գրում է, որ հյուսիսային Լոնդոնի թիմը մարզչի պաշտոնի համար դիտարկում է 4 թեկնածություն: Ցուցակը գլխավորում է Դորտմունդի «Բորուսիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:
Երկրորդը «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին է: «Արսենալի» տեսադաշտում են նաև «Մոնակոյի» մարզիչ Լեոնարդու Ժարդիմը և «Բայերի» մարզիչ Ռոգեր Շմիդտը:
Պետք է նշել, որ Վենգերի պայմանագրի ժամկետն «Արսենալի» հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Ընդ որում, դիտարկում է նաև տարբերակ, ըստ որի՝ ֆրանսիացին կարող է մնալ ակումբում ևս 2 տարի:
«Արսենալն» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում գրավում է 4-րդ տեղը՝ հետ մնալով առաջատար «Չելսիից» 12 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը