
«Ինտերը» և «Յուվենթուսը» ամռանը կպայքարեն Ալեքսիս Սանչեսի համար

«Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը հետաքրքիր է «Ինտերի» և «Յուվենթուսի» համար: 2 իտալական գրանդները մտադիր են ամռանը պայքարել 28-ամյա չիլիացի հարձակվողի համար, ում պայմանագիրը լոնդոնցիների հետ նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը:
Սանչեսի տրանսֆերը գնահատվում է 50 մլն եվրո:
Սանչեսն արդեն հանդես է եկել Իտալիայի առաջնությունում՝ «Ուդինեզեի» կազմում (2006-2011):
Պատրաստեց Անի Գաբուզյանը