
«Սրտով ես Ջոշուայի կողմից եմ, բայց մտքով՝ Կլիչկոյի». Դեոնթեյ Ուայլդեր

Գերծանր քաշային կարգում WBC վարկածով չեմպիոն Դեոնթեյ Ուայլդերն իր կարծիքն է հայտնել Վլադիմիր Կլիչկո – Էնթոնի Ջոշուա մենամարտի վերաբերյալ:
«Սրտով ես Ջոշուայի կոշմից եմ, բայց մտքով: Կլիչկոյի: Չեմ կարծում, որ Ջոշուան պատրաստ է այդ մարտին: Դա շատ դժվար մենամարտ է նրա համար: Կլիչկոն շատ խելացի է և նա կոնտրպանչեր է:
Չնայած երիտասարդությանը, Ջոշուան կարողանում է հարվածել: Բայց նրան պակասում է ճկունությունը: Կլիչկոն սիրում է մենամարտել նման մարզիկների հետ: Ուղղակի պաշտում է: Միակ պատճառը, ըստ որի Թայսոն Ֆյուրին հաղթեց Կլիչկոյին այն էր, որ նա շատ անհարմար էր Կլիչկոյի համար: Ֆյուրին ճկուն է և շարժուն: Կլիչկոյի համար դա դժվար է: Նա ռոբոտ է»,- ասել է Ուայլդերը:
Վլադիմիր Կլիչկո – Էնթոնի Ջոշուա մենամարտը տեղի կունենա ապրլի 29-ին, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը