
Մխիթարյանը խոսել է Մոուրինիոյի և Կլոպի հետ ունեցած հարաբերությունների մասին

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր նախկին և ներկա մարզիչների մասին: Հենրիխը համեմատել է Ժոզե Մոուրինիոյին Յուրգեն Կլոպի հետ՝ նշելով, որ երկուսն էլ շատ կայացած մարզիչներ, բայց շատ տարբեր անհատականություններ են:
«Որպես մարզիչ՝ այս երկուսի ոճը շատ է տարբերվում: Ես երկուսի հետ էլ լավ հարաբերություններ ունեմ: Ես խնդիրներ չեմ ունեցել Մոուրինիոյի հետ: Երբ նոր էի տեղափոխվել և պետք է հարմարվեի նոր մարզչին, նոր թիմին և նոր գրաֆիկին, կային որոշ դժվարություններ միայն»,- նշել է Մխիթարյանը:
Մխիթարյանը նշել է նաև, որ միշտ համոզված է եղել, որ կընդգրկվի թիմի մեկնարկային կազմում, և, որ սկզբնական շրջանում անհաջողություններն անցողիկ էին:
Սիրարփի Աղաբաբյան