Բաժիններ՝

«Հուսով եմ՝ Լամը կներգրավվի ֆուտբոլի մեջ, որովհետև ֆուտբոլին անհրաժեշտ են այդպիսի տղաներ». Պեպ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչն ափսոսում է, որ իր կյանքում եղած լավագույն ֆուտբոլիստներից մեկը հեռանում է սպորտից: Պեպը մեկնաբանել է կարիերայի ավարտը, ինչի մասին հայտարարել է Լամը, և հերթական անգամ գովաբանել է «Բավարիայի» ավագին:

«Ֆիլիպը յուրահատուկ մարդ է իմ կյանքում: Այդքան էլ հեշտ չէ կատալոնացի տղայի համար՝ գնալ Մյունխեն և գերմաներեն սովորել, իսկ նա ինձ օգնեց:
Ես մի քիչ տխուր եմ, որովհետև կարծում եմ, որ նրա սրտում դեռ կա ֆուտբոլը, բայց, երևում է՝ ոչ նրա գլխում: Նա ամենաֆանտաստիկ ֆուտբոլիստներից մեկն է, որ ես մարզել եմ:

Ֆուտբոլը կզրկվի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկից: Նա կարող է խաղալ բոլոր 10 դիրքերում: Ես դրանում համոզված եմ, որովհետև նա հրաշալի կարդում է խաղը:
Հուսով եմ՝ Լամը, որքան հնարավոր է՝ շուտ կվերադառնա և կներգրավվի ֆուտբոլի մեջ, որովհետև ֆուտբոլին անհրաժեշտ են այդպիսի տղաներ»,- ասել է Պեպ Գվարդիոլան:
Լամը կավարտի ֆուտբոլիստի կարիերան 33 տարեկանում, 2016-17թթ. մրցաշրջանի ավարտից հետո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս