
Ալեգրին պայմանավորվել է «Յուվենթուսի» հետ մրցաշրջանի ավարտից հետո պայմանագրի խզման մասին

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է հեռանալ իր պաշտոնից:
Ըստ Сalciomercato.com պորտալի տեղեկության՝ մասնագետը հունվարին պայմանավորվել է թուրինյան ակումբի ղեկավարության հետ մրցաշրջանի ավարտից հետո պայմանագրի խզման մասին:
Հաղորդվում է, որ Ալեգրին ինքն է եղել այդ բանակցությունների նախաձեռնողը, որովհետև տարակարծիք է ակումբի մենեջմենթի հետ, այդ թվում՝ նաև համաձայն չէ ակումբի վարած տրանսֆերային քաղաքականության հետ:
Ալեգրին աշխատում է «Յուվենթուսում» 2014 թվականից: Նա ակումբի հետ կարողացել է հաղթել 2 չեմպիոնական տիտղոս, Իտալիայի 2 գավաթ, 1 սուպերգավաթ, և հասել է մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը