
Իբրահիմովիչը չգիտի՝ մրցաշրջանի ավարտից հետո կմնա՞ արդյոք «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ում պայմանագրի ժամկետն ակումբի հետ լրանում է մրցաշրջանի ավարտից հետո, խոստովանել է, որ դեռ վստահ չէ՝ արդյո՞ք ապագայում կմնա «Կարմիր սատանաների» կազմում:
«Դեռ ոչինչ հայտնի չէ: Ես պետք է խփեմ 100 գնդակ: Երկարաձգման օպերացիաներն արդեն կատարվել են, բայց դեռ ոչինչ արված չէ: Ես կսպասեմ և կնայեմ, թե ինչ կլինի հետո»,- շվեդ հարձակվողին է մեջբերում FourFourTwo-ն:
Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում Իբրահիմովիչը դարձել է 20 գոլի հեղինակ:
Ավելի վաղ Ժոզե Մոուրինիոն վստահեցրել էր, որ Իբրահիմովիչը 1 տարով կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը