
«Ռեալը» հրաժարվել է Լյորիսից. ուժեղացման հիմնական տարբերակը Դե Խեան է

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը չի տեղափոխվի «Ռեալ»: Այսպիսով, 30-ամյա ֆրանսիացին, ով վերջերս երկարաձգել է պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ մինչև 2020թ., կշարունակի հանդես գալ «Տոտենհեմի» կազմում:
Ըստ աղբյուրի տեղեկության, մադրիդյան ակումբը դարպասապահի գիծն ուժեղացնելու համար դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի և «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուայի տարբերակները: Ընդ որում, «Սերուցքայինների» համար առավել գրավիչ է 26-ամյա իսպանացին:
Տվյալ պահին «Ռեալը» միանձնյա գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը և ակտիվում ունի 46 միավոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը