«Բերնի Էքլսթոունի հեռանալը լավ նորություն է «Ֆորմուլա-1»-ի համար». Ջերեմի Քլարքսոն
«Ֆորմուլա-1»-ի համար հայտնվել են կենդանի մնալու շանսեր:
The Grand Tour ծրագրի բրիտանացի հաղորդվարը վստահ է, որ ավտոարշավային սերիային մեծ ապագա է սպասվում:
««Ֆորմուլա-1»-ի գործադիր տնօրեն է դարձել Ջեյզ Քերին, իսկ նա ամերիկացի է: Ամերիկացիները գիտեն՝ ինչ բան է լավ շոուն: Միայն մտածեք, NASCAR ավտոարշավը անցկացվում է լիքը տրիբունաների առկայությամբ՝ նախատեսված 250 հազար հանդիսականի համար: Ոչ մի այլ սպորտ չի կարող պարծենալ նման բանով: «Ֆորմուլա-1»-ում պետք է հասկանան, որ ավտոարշավները անցկացվում են հանդիսականի համար:
Արշավներն ավելի հետաքրքիր դարձնելը հանդիսականների և հովանավորների ուշադրությունը հրավիրելու միակ միջոցն է: Կարծում եմ՝ ամերիկացիները դա հասկանում են: Բերնին շատ հաճելի է ինձ համար, բայց ըստ իս, լավ է, որ նա գնաց: Հույս կա, որ հիմա «Ֆորմուլա-1»-ը կդառնա վառ շոու»,- հայտարարել է Քլարքսոնը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը