
Տուխելը չի պլանավորում դառնալ «Արսենալի» գլխավոր մարզիչը

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հերքել է շշուկներն այն մասին, որ նա կարող է դառնալ Արսեն Վենգերի հետնորդը Լոնդոնի «Արսենալում»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Արսենալի» ղեկավարությունը զգուշանում է մրցաշրջանի ավարտից հետո Վենգերի հեռացումից: The Mirror պարբերականը Տուխելին ներառել է «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնի պոտենցիալ թեկնածուների քառյակում:
«Դուք ավելի շատ գիտեք, քան ես: Չեմ կարող պատկերացնել որևէ տեղեկություն այդ առիթով, քանի որ ոչինչ չգիտեմ այդ մասին: Ես պայմանագիր ունեմ «Բորուսիայի» հետ և ես երջանիկ եմ Դորտմունդում»,- ասել է Տուխելը՝ պատասխանելով իր ապագայի մասին հարցին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը