Բաժիններ՝

«Եթե «Լեսթերը» հավուր պատշաճի վերաբերվի գործին, ապա դուրս չի մնա ԱՊԼ-ից». Մահրեզ

«Լեսթերի» կիսապաշտպան Ռիհադ Մահրեզն իր կարծիքն է հայտնել թիմի ԱՊԼ-ում մնալու շանսերի մասին:

«Հիմա մեզ մոտ անհաջող շրջան է, բայց մենք պետք է վերադարձնենք մեր խաղը: Մենք գիտենք, որ մեր թիմը բարձր մակարդակ ունի և հասկանում ենք, որ եթե գործին վերաբերվենք հավուր պատշաճի, ապա դուրս չենք մնա ԱՊԼ-ից:

Պետք է շարունակել ջանասիրաբար աշխատել: Մենք պետք է կենտրոնանանք մնացած 14 խաղերի վրա, որպեսզի երաշխավորենք գրանցման պահպանումը: Պետք է ավարտից 5 տուր առաջ ապահովել ԱՊԼ-ում մնալը: Չենք ցանկանում տանջվել մինչև վերջ»,- Մահրեզին է մեջբերում ESPN GB-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728