
«Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը բաց կթողնի Չեմպիոնների լիգայում կայանալիք՝ «Նապոլիի» հետ առաջին խաղը

Իտալացիներին շատ քիչ է վախեցնում «Սանտյագո Բերնաբեու» այցելությունը:
«Հուսով եմ, Գարեթը կվերականգնվի երկրորդ խաղին: Կուզենայի, որ դա որքան հնարավոր է շուտ լիներ: Նրա մոտ դաշտում ամեն ինչ շատ լավ է ստացվում, և նրան հիմա անհրաժեշտ է շատ մարզվել թիմի հետ: Ես հույս եմ կապում նրա հետ»,- ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, ում խոսքերն է մեջբերում AS-ը:
Բեյլը վնասվածք է ստացել նոյեմբերի վերջին և անցել է վիրահատության միջով:
2016-17թթ. մրցաշրջանի 17 խաղերում Գարեթը խփել է 7 գնդակ և կատարել է 4 փոխանցում:
«Ռեալը» կընդունի «Նապոլիին» փետրվարի 15-ին, պատասխան խաղը տեղի կունենա մարտի 7-ին, Իտալիայում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը