
Երկրպագուն դույլի դիպուկ հարվածով նոկաուտի է ենթարկում մարտը հաղթած բռնցքամարտիկին

Բրենդոն Կուկի ուրախությունն ընդհատեց թռչող օբյեկտը:
Հունվարի վերջին Սթիվեն Բաթլերը կրեց կարիերայում իր առաջին պարտությունը Կուկի դեմ մենամարտում: Բայց վերջինիս ուրախությունը երկար չտևեց: Նույն վայրկյանին դեպի ռինգ սկսեցին թռչել տարբեր առարկաներ, որից մեկը՝ սառույցով դույլը, ուղիղ վայրէջք կատարեց հաղթողի գլխին:
Ինչպես հաղորդում է Yahoo-ն, անկարգությունների արդյունքում 4 մարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, Ոստիկանությունը ձերբակալել է 2 կասկածյալի:
Բաթլերի ռեկորդն այս պարտությունից հետո. 18-1-1:
Կուկը հաղթել է կարիերայում անցկացրած 18 մենամարտից 18-ում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը