Բաժիններ՝

Նա աշխարհի ամենահայտնի հայերից մեկն է. BBC­ի անդրադարձը Հենրիխ Մխիթարյանին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»­ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին է անդրադարձել հեղինակավոր BBC-­ն:

««Մանչեսթեր Յունայթեդ»­ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալ է Յուրգեն Կլոպին «Օլդ Տրաֆորդ»­ում ունեցած դժվարին պահերին տված խորհուրդների համար:

«Լիվերպուլ»­ի մարզիչը Մխիթարյանին աջակցել է նաև, երբ նա 2013 թվականին տեղափոխվեց Դորտմունդ:

Մոտ 10 շաբաթ չխաղալուց հետո Մխիթարյանը հիշել է Կլոպի խորհուրդները, որ ստացել է «Բորուսիա»­ում: «Ես շնորհակալ եմ Կլոպին, քանի որ նա աշխատել է իմ անհատականության և հոգեբանության վրա»,­ասել է Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը երկու մրցաշրջան է անցկացրել

Կլոպի գլխավորությամբ Գերմանիայում, մինչև մարզչի հեռանալն ու «Լիվերպուլ»­ին միանալը: Ութ ամիս անց կիսապաշտպանը հետևեց իր հին ղեկավարին և 26.3 միլիոն ֆունտի դիմաց միացավ «Յունայթեդ»­ին:

«Դորտմունդում ես իսկապես սթրես էի ապրում, երբ մենք վատ էինք խաղում: Կլոպն ինձ ցույց տվեց ճիշտ ճանապարհը, նա աջակցում էր ինձ, ասում, որ գլուխս բարձր պահեմ, քանի որ լավ ժամանակները դեռ առջևում են: Նա օգնել է ինձ դառնալու ֆուտբոլիստ»,­ասել է Մխիթարյանը:

Նրա խոսքով՝ Կլոպը և Մոուրինյոն տարբեր մարդիկ են: «Նրանք երկուսն էլ ընկերական և լավ մարդիկ են, բայց նրանց աշխատանքային ոճը տարբեր է: Առաջին տարին է Մոուրինյոյի գլխավորությամբ եմ աշխատում, և մենք դժվարին աշխատանք ենք տանում: Նա ասում է մեզ, թե ինչ է ուզում տեսնել: Իհարկե, հեշտ չէ աշխատել նոր մասնագետի գլխավորությամբ»,­ասել է հայ կիսապաշտպանը:

Պրեմիեր լիգա տեղափոխվելը Մխիթարյանի համար մի նոր քայլ էր: Նա խոսում է 6 լեզվով և Հայաստանի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկի որդին է: Մխիթարյանի հայրը` Համլետը, ով ևս միջազգային կարգի ֆուտբոլիստ էր, մեկն էր առաջիններից, որ կարողացավ հանդես գալ արտասահմանում Խորհրդային միության տարիներին: Համլետը մահացավ, երբ Մխիթարյանը 7 տարեկան էր: «Նա իմ եռանդն է, իմ նպատակը և իմ երազանքը: Երբ նա մահացավ, ես չէի զգում կորստի իրական ազդեցությունը, սակայն ես գիտեի, որ նա նայում է ինձ երկնքից:

Նա կհպարտանար ինձնով»: Մխիթարյանն այժմ աշխարհի ամենահայտնի հայերից մեկն է: Նա մի երկրից է, որը 5 տարի շարունակ պատերազմի մեջ է եղել Ադրբեջանի հետ, նորմալ փոխհարաբերություններ չունի Թուրքիայի հետ՝ կապված Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության իրականացրածի հետ (Հայոց ցեղասպանությունը, որի ժամանակ 1,5 միլիոն մարդ է սպանվել­խմբ.): «Շատ դժվար էր ապրել այդ դժվարին ժամանակներում, երբ այդքան շատ խնդիրներ կային հարևանների հետ, և պատերազմ էր գնում»,­Մխիթարյանի խոսքից մեջբերումով համեմել է իր հոդվածը BBC­ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս