
«ԱՊԼ-ում մինչև հիմա տիտղոսի հավակնում է 6 ակումբ». Անտոնիո Կոնտե

Մամուլի ասուլիսի ժամանակ Անտոնիո Կոնտեին խնդրել են մեկնաբանել Ժոզե Մոուրինիոյի բառերը, ով շաբաթ մեղադրել էր «Չելսիին» պաշտպանական ֆուտբոլ խաղալու մեջ:
«Ես չեմ սիրում պատասխանել ուրիշ մարզիչների: Ինձ դուր չեն գալիս նման խաղերը: Ես արդեն ունեցել եմ նման փորձ: Եթե ոմանք գտնում են, որ տիտղոսի համար պայքարը վերջացել է, ես նրանց կպատասխանեմ, որ՝ ոչ: Ըստ իս, 6 թիմ մինչև հիմա հավակնում են հաղթանակի: Կարող է պատահել ինչ ասես»,- Կոնտեին է մեջբերում Goal.com-ը:
25 տուրերից հետո «Չելսին» ԱՊԼ-ի առաջատարն է՝ ակտիվում ունենալով 60 միավոր:
«Մանչեսթեր Յունայթեդը» 12 միավորով հետ է և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը