
«Եթե մենք խաղանք այնպես, ինչպես «Հալի» հետ առաջին խաղակեսում, ապա ոչ մի շանս չենք ունենա». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է «Տոտենհեմի» հետ կայանալիք խաղի սպասումներով:
ԱՊԼ-ի 24 տուրերից հետո «կարմիրների» ակտիվում կա 46 միավոր, և 5-րդ հորիզոնականը, իսկ «Տոտենհեմը»՝ 4 միավոր ավելի, և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:
«Մենք պետք է բարելավենք մրցաշարային դրությունը: Մենք գիտենք, որ շատ բանի ենք ընդունակ, բայց պետք է դա դաշտում ցուցադրենք:
Այնպիսի թիմի դեմ, ինչպիսին «Տոտենհեմն» է, պետք է տալ ամբողջ ուժերը: Եթե մենք խաղանք այնպես, ինչպես «Հալ Սիթիի» հետ առաջին խաղակեսում, ապա ոչ մի շանս չենք ունենա: Եթե «Լիվերպուլը» խաղա այնպես, ինչպես «վագրերի» հետ խաղում գործում էր ընդմիջումից հետո, ապա դրական արդյունքի հասնելու հնարավորությունը մեծանում է: Չնայած, թիմը կարող է ավելի ուժեղ խաղալ:
Մենք արդարացումներ չենք փնտրում, մենք փնտրում ենք լուծումներ: Թիմում բոլորը հավատում են մեր երկարաժամկետ նախագծին: Ֆուտբոլիստները վստահ են, որ իմ աշխատանքը կհանգեցնի հաջողության»,- ասել է Յուրգեն Կլոպը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը