
«Լիվերպուլը» տեղեկացրել է «Ռեալին», որ չի վաճառի Սալահին նույնիսկ 200 մլն ֆունտով

«Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը չի հեռանա ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, ֆուտբոլիստի նկատմամբ դեռ նախորդ տարվա դեկտեմբերից հետաքրքրություն է ցուցաբերում «Ռեալը»: Այն ժամանակ Սալահը գնահատվում էր 100 մլն ֆունտ (115 մլն եվրո), սակայն հիմա այն աճել է 2 անգամ՝ մինչև 200 մլն ֆունտ (230 մլն եվրո): Արքայական ակումբն արդեն կապվել է «Լիվերպուլի» հետ հնարավոր տրանսֆերի կապակցությամբ, սակայն «Կարմիրները» հերթական անգամ հասկացրել են, որ չեն պատրաստվում բաժանվել եգիպտացուց:
Սալահը հանդիսանում է առանցքային ֆիգուր թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մոտակա մի քանի տարվա պլաններում: «Ռեալի» համար իրավիճակը բարդացնում է նաև այն փաստը, որ «Լիվերպուլի» հետ կիսապաշտպանի պայմանագրում կլաուզուլա նախատեսված չէ: Ըստ գործող պայմանագրի՝ նախատեսված մինչև 2022 թվականը, Սալահը ստանում է շաբաթական 90 հազար ֆունտ, և մերսիսայդցիները, ինչպես սպասվում է, մոտ ժամանակները կերկարաձգեն այն բարելավված պայմաններով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը