
Հենրիխ Մխիթարյանը գրավեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասը և չտոնեց խփած գնդակը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը գրավեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց հանդիպման հաշիվը բացել 16-րդ րոպեին: Պոլ Պոգբան օգտվելով տուգանային հրապարակում գնդակի անդրադարձից բացեց խաղի հաշիվը: Երկրորդ կեսի մեկնարկին Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը շեշտակի և դիպուկ հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը: Հայ կիսապաշտպանը գրավելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասը չտոնեց խփած գնդակը:
Հանդիպումը դեռևս շարունակվում է:
https://www.youtube.com/watch?v=mLhJdj-OZxM