Բաժիններ՝

«Եթե այսպես շարունակվի, հետ կգնեմ «Միլանը»». Սիլվիո Բեռլուսկոնի

«Միլանի» նախկին սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին չի բացառում, որ ապագայում նորից կգլխավորի ակումբը: «Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ես չեմ ժխտի, որ վաղ թե ուշ նորից հետ կգնեմ «Միլանը»:

Շատերն ինձ կանգնեցնում և հարցնում են, թե ինչո՞ւ ես վաճառեցի ակումբը նրան, ով այժմ ինձ մեղադրում է թիմի ներկայիս իրավիճակի համար»,- Բեռլուսկոնիի խոսքերն է մեջբերում Tribal Football-ը:

Չինացիների ղեկավարությամբ իտալական ակումբը «Էլիոթ Մենեջմենթ» հիմնադրամից պարտքով վերցրել է 303 մլն եվրո: «Միլանը» Բեռլուսկոնիին պատկանում էր 31 տարի (1986-2017): Ռոսոներները նրա հետ 5 անգամ հաղթել են Չեմպիոնների լիգան և 8 անգամ դարձել են Իտալիայի չեմպիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս