
«Ես ունեմ առաջարկ, որը գրեթե անհնար է մերժել». Լուի Վան Գալ

Հոլանդացին, այնուամենայնիվ, չի գնացել թոշակի: Հոլանդիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը պատմել է, որ մոտ է ֆուտբոլ վերադառնալուն:
«Ես դեռ շատ առաջարկներ ունեմ, բայց որոշ մարդկանց դա դուր չի գա: Չեմ կարող ասել, որ ես թոշակի եմ անցել, բայց ամեն ինչ կարող է տեղի ունենալ և նույնիսկ այնպես, որ ես հուլիսին չաշխատեմ: Բայց ես ունեմ առաջարկ, որը գրեթե անհնար է մերժել»,- մարզչի խոսքերն է մեջբերում NOS.nl-ը:
Վան Գալն աշխատանք չունի 2015-16թթ. մրցաշրջանից, երբ հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդից»: Նրա ղեկավարությամբ «սատանաները» նվաճել են Անգլիայի գավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը