Բաժիններ՝

«Ես չեմ վաճառել Սալահին, ես գնել եմ նրան». Ժոզե Մոուրինիո

Յուրահատուկը հավատացել է եգիպտացուն: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հայտարարել է, որ ինքը մեղավոր չէ այն բանում, որ Սալահը «Չելսիից» տեղափոխվել է «Ռոմա»:

«Մարդիկ ասում են, որ ես եմ ցուցում տվել «Չելսիից» վաճառել Սալահին, բայց ամեն ինչ հակառակն է եղել: Ես այն մարդն եմ, ով գնել է Սալահին: Այդ ես եմ ասել «Չելսիին»՝ գնել նրան: Բայց Մոհամեդն այն ժամանակ դեռ երեխա էր, պատրաստ չէր ֆիզիկապես, հոգեպես, սոցիալապես: Նա լրիվ կորցրել էր իրեն, նրան ամեն ինչ դժվարությամբ էր տրվում: Մենք որոշեցինք նրան տալ վարձակալության: Նա նույնպես խնդրում էր այդ մասին: «Չելսին» է որոշել վաճառել նրան, հասկանո՞ւմ եք: Նրա վաճառքը վերագրում են ինձ, բայց դա սուտ է: Ես համաձայնել եմ նրա վարձակալության հետ»,- ասել է Մոուրինիոն ESPN-ին տված հարցազրույցում:

Սալահը «Չելսի» էր տեղափոխվել 2014թ. ձմռանը 16.5 մլն եվրոյով: Մեկ տարի անց նա վարձակալությամբ տեղափոխվեց «Ֆիորենտինա», հետո՝ «Ռոմա», որը 2016թ. հուլիսին գնեց նրան 15 մլն եվրոյով: Վաճառքի պահին Մոուրինիոն արդեն չէր մարզում «Կապույտներին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս