Բաժիններ՝

ՊՍԺ-ն Վենգերին առաջարկել է 4-ամյա պայմանագիր

ՊՍԺ-ն գտել է գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի փոխարինող, ով կլքի ակումբը ընթացիկ մրցաշջանի ավարտից հետո: Այս մասին հաղորդում է Le10sport.com-ը:

Ըստ պարբերականի տեղեկության՝ փարիզեցիները ցանկանում են իսպանացի մասնագետին փոխարինել «Արսենալի» ներկայիս մարզիչ Արսեն Վենգերով, ով վերջերս նույնպես հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից: ՊՍԺ-ի ղեկավարությունն արդեն հանդիպել է ֆրանսիացու հետ և առաջարկել է նրան ակումբի հետ կնքել 4-ամյա պայմանագիր:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ կդառնա դորտմունդյան «Բորուսիայի» նախկին մարզիչ Թոմաս Տուխելը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30