Բաժիններ՝

Սթիվեն Ջերարդը կարող է գլխավորել «Գլազգո Ռեյնջերսը»

«Լիվերպուլի» լեգենդ և «կարմիրների» պատանեկան թիմի ներկայիս մարզիչ Սթիվեն Ջերարդը դիտարկում է «Գլազգո Ռեյնջերսի» առաջարկը՝ 2018-19թթ. մրցաշրջանում ակումբը գլխավորելու վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է The Times-ը, ակումբի ղեկավարներն արդեն կապվել են Ջերարդի հետ՝ պայմանագիրը քննարկելու համար:

«Ռեյնջերսի» ներկայիս գլխավոր մարզիչ Գրեմ Մարտինը ղեկավարում է թիմը 2017թ. հոկտեմբերից: Շոտլանդիայի 2017-18թթ. առաջնությունում «Ռեյնջերսը» գրավում է երկրորդ հորիզոնականը՝ հետ մնալով «Սելթիկից» 10 միավորով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս