Բաժիններ՝

«Մոուրինիոն հրաշալի մարզիչ է: Ես ուզում եմ խաղաղ հեռանալ». Արսեն Վենգեր

Կիրակի օրը տեղի կունենա Անգլիայի պրեմիեր լիգայի ամենահետաքրքիր խաղերից մեկը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ»: Խաղից առաջ սպասվելիք հանդիպման մասին են խոսել երկու թիմերի մարզիչները, ովքեր, ըստ մամուլի՝ ունեն լարված հարաբերություններ:

Արսեն Վենգերը նշել է, որ ցանկանում է հեռանալ Անգլիայից՝ առանց որևէ խնդրի: «Ես շատ եմ հարգում նրան: Դուք՝ լրագրողներդ, պետք է հանգիստ թողնեք ինձ այս վերջին շաբաթներին և չդրդեք ինձ կոնֆլիկտների: Ես ուզում եմ խաղաղ հեռանալ:
Մոուրինիոն հրաշալի մարզիչ է: Ես հրաժեշտ կտամ բոլորին:

Ֆրանսիայում ասում են՝ «au revoir», ինչը նշանակում է, որ մենք դեռ կհանդիպենք:
Հուսով եմ, որ «Օլդ Թրաֆորդում» ինձ լավ կընդունեն, ես ուրախ կլինեմ դրա համար: 22 տարվա ընթացքում ես ունեցել եմ շատ հրաշալի պայքարներ: Մանչեսթերյան ակումբը անհավանական ակումբ է՝ հրաշալի ֆուտբոլիստներով: Երբ ես մտովի հետ եմ գնում, հասկանում եմ, թե որքան հրաշալի էր այս թիմը: Նրանց թիմում միաժամանակ Գիգզը, Բեքհեմը, Ռոնալդուն և Սքոուլզն էին», – նշել է Վենգերը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս