Մեսսին հաղթել է Massi-ի ընկերությանը
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հաղթել է Massi ընկերությանը դատի ժամանակ: Massi ընկերությունը պատրաստում է հագուստներ հեծանվորդների համար: Այս ընկերությունը արգելել էր արգենտինացի ֆուտբոլիստին Եվրոպական միության տարածքում գրանցել իր Messi բրենդը և դիմել էր դատարան:
Massi ընկերության ղեկավար Մանֆերեր Կոման դատարան էր դիմել, քանի որ կարծում էր, որ երկու ընկերությունների անունների նմանությունը կարող է շփոթություն առաջացնել շուկայում: Եվրոպական դատարանը որոշում է կայացրել՝ նշելով, որ Մեսսիի բրենդը ավելի շատ ասոցիացվում է ֆուտբոլիստի ազգանվան հետ, քանի որ ֆուտբոլիստն ավելի հայտնի է, քան Massi ընկերությունը:
Լիոնել Մեսսին իր բրենդով վաճառելու է սպորտային պարագաներ:
Սիրարփի Աղաբաբյան