
«Սևիլիան» հեռացրեց գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելային

Մարզիչը մեկ մրցաշրջանի ընթացքում երկրորդ անգամ կորցրեց աշխատանքը:
«Սևիլիան» հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելայի հեռացման մասին:
Իտալացի մարզիչը հեռացվեց անբավարար արդյունքների պատճառով. վերջին անգամ «Սևիլիան» հաղթել է մարտի 13-ին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի խաղում (2:1):
Դրանից հետո անդալուզական թիմն անցկացրել է 9 հանդիպում և չի տարել ոչ մի հաղթանակ՝ պարտվելով դրանցից հինգում:
Մոնտելայի ղեկավարությամբ «Սևիլիան» առաջին անգամ պատմության մեջ հասավ Չեմպիոնների լիգայի խառորդ եզրափակիչ:
Ընթացիկ մրցաշրջանի ընթացքում Մոնտելան հեռացվել էր նաև «Միլանից»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը