Բաժիններ՝

«Շանս չկա». Մոուրինիոն՝ Դե Խեայի՝ «Ռեալ» տեղափոխության մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատմել է՝ ինչու է ստորագրել հարձակվող Ալեքսիս Սանչեսին, ինչպես նաև հայտարարել է, որ ակումբը չի վաճառի դարպասապահ Դավիդ Դե Խեային:

«Սանչեսը երկար տարիներ խաղում է Պրեմիեր լիգայում: Մենք բոլորս գիտեինք, թե որքան լավն է նա: Հենց այդ պատճառով շատ ակումբներ, այդ թվում՝ նաև մենք, պայքարում էինք նրա համար ձմռանը: Նա համապատասխանում է մեզ ոչ միայն ֆուտբոլային որակներով, այլ նաև մտածելակերպով: Մեզ պետք էր փորձառու ֆուտբոլիստ, ով ագրեսիվ կերպով է խաղում:

Կարո՞ղ է արդյոք Դե Խեան գալիք ամռանը հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»: Շանսեր չկան»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30