Բաժիններ՝

Արթուր Աբրահամ-Պատրիկ Ռեյնհարդ Նիլսեն մենամարտը կկայանա այսօր

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական երեկոյի ընթացքում` ապրիլի 28-ին կկայանա Արթուր Աբրահամ-Պատրիկ Ռեյնհարդ մենամարտը:

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (46-6, 30) ապրիլի 28-ին մենամարտելու է դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի (29-2, 14) հետ: Մենամարտը կայանալու է Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն» արենայում:
Ապրիլի 27-ին, կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում է 76,2 կգ, Պատրիկ Նիլսենը` 76,2 կգ:
Հիշեցնենք, որ այս մենամարտի հաղթողը կդառնա վարկանիշային աղյուսակի առաջատար և նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար:
Մենամարտը ցուցադրվելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կեսգիշերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս